Նորություններ

Խորովածի համահայկական փառատոն

Հայերիս կողմից այդչափ սիրելի ու ավանդական խորովածի փառատոնը ՀՀ—ում նշվող ամենաազգային, ամենահամեղ և անուշաբույր տոներից է։ 2021-ի արևափայլ ամառվա լավագույն ու ամենահիշարժան տոնը խորովածի համահայկական փառատոնն էր, որտեղ իր ուրույն և առանձնակի մասնակցությունն ուներ Իջևանի գինու, կոնյակի գործարանը։

2021թ․-ին խորովածի համահայկական փառատոնն անցկացվում էր Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Ախթալայում։ Արևի ջերմացնող ճառագայթները, հայկական գողտրիկ բնությունը, անուշահամ ու ախորժաբեր խորովածը և, իհարկե, Իջևան բազմապիսի, ինքնատիպ գինիների, օղիների լայն տեսականին ստեղծել էին անկրկնելի միջավայր բոլոր այցելուների համար։

Փառատոնի մասնակիցները հաճույքով և սիրով վայելեցին «Իջևան» յուրահատուկ սառը գինիներն ու հայկական ավանդական խորովածը։

Իջևանի գինու, կոնյակի գործարանը՝ Խորովածի Համահայկական փառատոնի գործընկեր։