ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԱՐՎԵՍՏ

Գործարանի ինքնագիրն են համարվում ընտրովի կարմիր և սպիտակ գինիները: Դրանք պատրաստվում են բացառապես խոշոր և առողջ խաղողի հատիկներից՝ գինուն տալով ճանաչելի համ: Իջևանի գինու, կոնյակի գործարանի հպարտությունն են կաղնե տակառներում հնեցված կոլեկցիոն գինիները: Մեր գործարանն արտադրում է նաև պտղահատապտղային գինիներ, որոնք ճանաչում են ձեռք բերել շնորհիվ իրենց նուրբ համի և հրաշալի բուրմունքի: Այսօր Իջևանի գինիները զարդարում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Բալթյան երկրների, Եվրոպայի, Ուկրաինայի և Չինաստանի գնորդների սեղաններն ու գինու հավաքածուները:

ՀԱՅ ԲԱԶՄԱԴԱՐՅԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՈՂ ՎԵՀԱՇՈՒՔ ԿՈՆՅԱԿՆԵՐ

«Իջևան» յուրաքանչյուր կոնյակ հայ բազմադարյա պատմության կրողն է։ Իջևան քաղաքի մեր արևակեզ խաղողի այգիների մշակումից ստացված կոնյակի սպիրտն անցնում է կրկնակի թորում, հնեցման երկար փուլեր: Բոլոր կոնյակները հնեցվում են 100-ամյա կաղնե տակառներում: Հնեցման ընթացքում կոնյակի սպիրտն ավելի է փափկում, ձեռք է բերում անզուգական համ և բուրմունք, իսկ կուպաժավորման ընթացքում դառնում է կատարյալ և և տպավորում համային արտահայտիչ ու անկրկնելի երանգներով:

ՄՐԳԱՅԻՆ ՕՂԻՆԵՐ

Իջևանը ներկայանում է մրգային օղիների իր բազմապիսի և յուրօրինակ տեսականիով։ Մրգային օղիները ստեղծվում են եռակի թորման արդյունքում՝ շշում ամփոփելով մրգերի անուշ բույրը։ Օղիների բազմազանություն՝ պատրաստված թթից, հոնից, ծիրանից, նռից և խաղողից․․․ ալկոհոլի և քաղցրահամ մրգերի լավագույն համադրությունը։

ՊԱՀԱԾՈՆԵՐ

Իջևանի գինու, կոնյակի գործարանը զբաղվում է պահածոների մեծածավալ արտադրությամբ՝ ստեղծված բացարձակապես բնական մրգերից և բանջարեղեններից, որոնք հագեցած են հայկական արևի ճառագայթներով և ունեն անհամեմատելի համ և բույր: Պատրաստվում են աննկարագրելի համեղ մուրաբաններ, կոմպոտներ, հյութեր, նեկտարներ, չրեր, բանջարեղենային պահածոներ՝ ըստ հայկական ավանդական բաղադրատոմսերի: