Նռան կիսաքաղցր գինու համար Իջևան գինու, կոնյակի գործարանում մշակված է այս գինու պատրաստման հատուկ տեխնոլոգիա, որի շնորհիվ նուռը պահպանում է իր քաղցր բույրն ու համային հարուստ փունջը:
Նռան կիսաքաղցր գինու համար պատրաստվում է հատուկ ապակյա շիշ՝ նռան տեսքով, որը ներկայացվում է որպես յուրօրինակ արվեստի գործ և միանգամայն համապատասխանում է իր մեջ լցված մրգային գինու որակին: