Իջևանի գինու, կոնյակի գործարանը, ստեղծելով R՝ Ֆենիքս առանձնահատուկ փաթեթավորմամբ գինին, համալրեց, բազմապիսի գինիների լայն տեսականին նոր մոտեցմամբ և նոր գաղափարով։ Ֆենիքսը կարմիր չոր գինի է՝ պատրաստված խաղողի՝ Հաղթանակ և Կարմրահյութ սորտերի տեսակավորված բերքից։ Իջևան այս գինին երիտասարդության ակտիվ, անհոգ ու երջանիկ ակնթարթները հավերժացնող, բոցավառ զգացողությունները վերընձյուղող առասպելական խորհրդանիշ է։ Ֆենիքս գինին խորհրդանշում է երիտասարդներին բնորոշ վեր հառնող և սավառնող թռիչքը՝ Rising Flight։