Հայկական արգասաբեր բնությունը լի է անուշահամ մրգերով և պտուղներով։ Վայրի տանձն էլ լեռնային Հայաստանի այցեքարտերից է։ Վայրի տանձի մրգային օղին եռակի թորմամբ պատրաստված օղի է: Պատրաստվում է տանձի հասուն ու քաղցր պտուղներից։ Վայրի տանձի օղին սառը վիճակում, սառը բաժակից խմելն իսկական վայելք է։ Այս օղին ինքնատիպ է իր հրապուրիչ բույրով և քաղցրահամ տանձի ալկոհոլային թունդ համով, որը գրավում է յուրաքանչյուրին։
Իջևան վայրի տանձի մրգային օղու թնդությունը 50% է․ այն շշալցվում է 0.25, 0.5, 0.75լ. տարողությամբ ապակյա շշերում։