Արևի շողերով արբեցած ծիրանը, ծնունդ առնելով հայոց սրբազան հողից, օծվելով արևի կենարար լույսով իր կախարդական նրբերանգներն է ստանում դարավոր կաղնու տակառներում։
Իջևանի գինու, կոնյակի գործարանի հմուտ և բանիմաց կոնյակագործները ստեղծել են մի նոր աստվածահաճո ըմպելիք՝ «Ijevan Apricot»-ը, որն իր մեջ ներառում է մի բուռ արև ու մեղրածոր ծիրանի անուշահամությունը։
Խմիչքը պատրաստված է առնվազն 7 տարի կաղնե տակառներում հնեցված հայկական ծիրանի սպիրտների յուրահատուկ կուպաժից։