Հայկական արգասաբեր բնությունը լի է անուշահամ մրգերով և պտուղներով և բոլորին է հայտնի, որ Հայաստանը քաղցրածոր ծիրանի հայրենիքն է։ Ծիրանի մրգային օղին եռակի թորմամբ պատրաստված օղի է: Պատրաստվում է ծիրանի հասուն ու քաղցր պտուղներից։ Ծիրանի օղին սառը վիճակում, սառը բաժակից խմելն իսկական վայելք է։ Այս օղին ինքնատիպ է իր հրապուրիչ բույրով և մեղրահամ ծիրանի համով, որը գրավում է յուրաքանչյուրին։
Իջևան ծիրանի մրգային օղու թնդությունը 50% է․ այն շշալցվում է 0.25, 0.5, 0.75լ. տարողությամբ ապակյա շշերում։