Քաղցրահամ ու մեղրածոր ծիրանը Հայաստանի խորհրդանիշներից է։ Իջևան ծիրանի բրենդիի յուրօրինակության գաղտնիքը Հայաստանի մշտափայլ արևից և անապակ ջրից ծնված ծիրանի մեջ է։
Այս բրենդին պատրաստվում է եռակի թորմամբ, այնուհետև անցնում է հնեցման փուլ։ 10 տարի կաղնու տակառներում հնեցված ծիրանի բրենդին Իջևանի գործարանի խորհրդանիշներից մեկն է, որը սիրված է ոչ միայն հայրենիքում, այլև դրա սահմաններից դուրս:
Հայկական ծիրանի նման` «Իջևան»-ի 10 տարեկան ծիրանի բրենդին ունի արտասովոր բույր: Այս խմիչքի համն արտացոլում է ծիրանի, մեղրի և ընկույզի համային անզուգական նոտաներ: Ծիրանի բրենդին խորհուրդ է տրվում օգտագործել սենյակային ջերմաստիճանում: