Հայկական արգասաբեր բնությունը լի է անուշահամ մրգերով և պտուղներով։ Հատընտիր ու մեղրածոր խաղողն էլ լեռնային Հայաստանի այցեքարտերից է։ Խաղողի մրգային օղին եռակի թորմամբ պատրաստված օղի է: Պատրաստվում է խաղողի հասուն ու քաղցր պտուղներից։ Խաղողի օղին սառը վիճակում, սառը բաժակից խմելն իսկական վայելք է։ Այս օղին ինքնատիպ է իր հրապուրիչ բույրով և քաղցրահամ խաղողի համով, որը գրավում է յուրաքանչյուրին։
Իջևան խաղողի մրգային օղու թնդությունը 50% է․ այն շշալցվում է 0.25, 0.5, 0.75լ. տարողությամբ ապակյա շշերում։