Օղին արտադրվում է թթի պտուղներից եռակի թորմամբ: Այն հայտնի է ոչ միայն թթի հրաշալի բույրով, բայց և նրանով, որ այն բաղկացած է 250 տարբեր բաղադրիչներից, ինչի շնորհիվ այն ունի բուժիչ հատկություններ և օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ: Օղու արտադրության համար օգտագործվող թթի բոլոր պտուղներն աճել և հավաքվել են Հայաստանի Տավուշի մարզում և առանձնանում են էկոլոգիական մաքրությամբ: մենք առաջարկում ենք «Իջևան թութ»-ը համտեսել սառը: