Հայկական բարեբեր հողից սերված քաղցրանուշ և հյութեղ հոնն իր ուրույն տեղն ունի լեռնային Հայաստանի անմահական ու յուրընտիր մրգերի ու պտուղների բազմապիսի շարքերում։ Հատընտիր հոնը՝ հայկական արևով ջերմացած ու սառնորակ ջրով հասունացած, Հայաստանի այցեքարտերից է։
Հոնի գինու պատրաստման համար օգտագործվում են միայն հասուն հոները։ Այս գինու պատրաստման համար Իջևանի գործարանում մշակված է հատուկ նուրբ տեխնոլոգիա, ինչի շնորհիվ հասուն հոնը պահպանում է վառ արտահայտված բույրն ու անկրկնելի համը: