Հայկական բարեբեր հողից սերված քաղցրանուշ և հյութեղ բալն իր ուրույն տեղն ունի լեռնային Հայաստանի անմահական ու յուրընտիր մրգերի ու պտուղների բազմապիսի շարքերում։ Հատընտիր բալը՝ հայկական արևով ջերմացած ու սառնորակ ջրով հասունացած, Հայաստանի այցեքարտերից է։
Բալի գինու պատրաստման համար օգտագործվում են միայն հասուն բալերը։ Այս գինու պատրաստման համար Իջևանի գործարանում մշակված է հատուկ նուրբ տեխնոլոգիա, ինչի շնորհիվ հասուն բալերը պահպանում են վառ արտահայտված բույրն ու անկրկնելի համը: