Իջևան «Սարգոն»-ն այսպես է կոչվում լեգենդար ասորական թագավոր Սարգոն 2-րդի պատվին: Իր իշխանության օրոք նա զգալիորեն ընդլայնել է իր երկրի սահմանները և մեծ նվաճողի համբավ ձեռք բերել: Թագավոր Սարգոն 2-րդը առանձնակի սեր է ունեցել խաղողի և գինու նկատմամբ՝ ասելով․ «Խաղողի ողկույզները կախված էին թափվող անձրևի նման, իսկ գինին հոսում էր գետի պես»:
«Սարգոն» կարմիր չոր գինին առանձնահատուկ է իր հագեցած սուտակի գույնով` մանուշակագույն նրբերանգով, դաշտային ծաղիկների, խոտաբույսերի, հիրիկի և հատապտուղների վառ արտահայտիչ բույրով, ինչպես նաև հապալասի, մամխու պտուղների և սև հաղարջի համային երանգներով: