Գինի, գաստրո համտես, լավ երաժշտություն, մրցույթներ: «Երևանի գինու օրեր» փառատոնը ստեղծում է գինեբույր տրամադրություն՝ նպատակ ունենալով Հայաստանում խթանել զբոսաշրջությունը և ապահովել երկրի՝ որպես գինու հնագույն օրրան ճանաչելիության բարձրացմանը:
Երևանի կենտրոնական՝ Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցներում գինեգործությունն ու զբոսաշրջությունը կրկին հանդիպեցին մեկ հարթակում․ հունիսի 3-5-ը անցկացվեց «Երևանի գինու օրեր» ավանդական դարձած փառատոնը։ Այս օրերին մայրաքաղաքի կենտրոնում հավաքվել էին գինու սիրահարները, գինեգործները և Հայաստան եկած զբոսաշրջիկները:
Տարեցտարի միջոցառման հանդեպ հետաքրքրությունը մեծանում է։ Այս տարի 38 գինեգործական ընկերություն էր մասնակցում փառատոնին։ Էլ ինչ գինու տոն առանց Իջևանի գինու, կոնյակի գործարանի։ Հյուրընկալ և ջերմ տաղավարում մեր հայրենակիցներն ու զբոսաշրջիկները հնարավորություն ունեցան վայելելու Իջևանի գինիների անկրկնելի համն ու բույրը։
Գինեգործության առաջատարներից մեկը հանդիսացող Իջևանի գինու, կոնյակի գործարանն այցելուների համար նաև գեղեցիկ և տեսարաժան պարային համար էր պատրաստել, որն է՛լ ավելի տոնական դարձրեց միջավայրը։ Գինին վայելողների բարձր տրամադրությունն ու կրկին փորձելու ցանկությունն արդեն իսկ փաստում էին Իջևանի գինու յուրօրինակ և նուրբ համային երանգներն ու բարձրակարգ որակը։
Այս տարի փառատոնն աննախադեպ էր մեծությամբ և կրթական բաղադրիչով: Փառատոնի ընթացքում բոլոր ցանկացողների համար բաց դասեր ընթացան: Հայտնի գինեգործներն ու Հայաստան ժամանած միջազգային 2 սոմելյեներ վարպետաց դասեր անցկացրին գինու պատմության, մշակույթի և գինեգործության մասին: