Հայկական արգասաբեր բնությունը լի է անուշահամ մրգերով և պտուղներով։ Հատընտիր հոնն էլ լեռնային Հայաստանի այցեքարտերից է։ Հոնի մրգային օղին եռակի թորմամբ պատրաստված օղի է: Պատրաստվում է հոնի հասուն պտուղներից։ Այս օղին ունի ուժեղ մրգային բույր, որն այն նորից ու նորից համտեսելու ցանկություն է արթնացնում: Հոնի օղին սառը վիճակում, սառը բաժակից խմելն իսկական վայելք է։
Հոնի մրգային օղիները թողարկվում են փայտե տակառիկներում, որոնք այս օղին դարձնում են նաև հիանալի նվեր: