Հայկական արգասաբեր բնությունը լի է անուշահամ մրգերով և պտուղներով և բոլորին է հայտնի, որ Հայաստանը քաղցրածոր ծիրանի հայրենիքն է։ Ծիրանի մրգային օղին եռակի թորմամբ պատրաստված օղի է: Պատրաստվում է ծիրանի հասուն ու քաղցր պտուղներից։ Այս օղին ինքնատիպ է իր հրապուրիչ բույրով և մեղրահամ ծիրանի համով, որը գրավում է յուրաքանչյուրին։ Ծիրանի օղին սառը վիճակում, սառը բաժակից խմելն իսկական վայելք է։
Ծիրանի մրգային օղիները թողարկվում են փայտե տակառիկներում, որոնք այս հանճարեղ օղին դարձնում են նաև հիանալի նվեր: