Հայկական արգասաբեր բնությունը լի է անուշահամ մրգերով և պտուղներով։ Հատընտիր ու քաղցրածոր թութն էլ լեռնային Հայաստանի այցեքարտերից է։ Իջևան 10 տարի հնեցված թթի բրենդին պատրաստված է սպիտակ թթից: Թթի օղին ենթարկվում է եռակի թորման և հնեցվում է կաղնե տակառներում 10 տարի:
Հայկական թթի նման` «Իջևան»-ի 10 տարեկան թթի բրենդին ունի սքանչելի բույր: Այս խմիչքի համն արտացոլում է թթի հագեցած և յուրօրինակ համը։
Թթի բրենդին խորհուրդ է տրվում օգտագործել սենյակային ջերմաստիճանում: