Ինքնատիպ «Արենի» կարմիր կիսաքաղցր գինին պատրաստվում է ՀՀ Վայոց ձորի մարզի խաղողագործական շրջաններում աճեցված խաղողի Արենի սորտի տեսակավորված բերքից։ Գինին վառ արտահայտված սուտակագույն է։ Բույրի մեջ արտահայտված են բալի, սև սալորաչրի, դարչինի և մեխակի երանգները։ Մինչ հասունացումը խաղողի որթից հեռացվում է ողկույզների 30%-ը։