Հայկական բարեբեր հողից սերված քաղցրանուշ և հյութեղ նուռն իր ուրույն տեղն ունի լեռնային Հայաստանի անմահական ու յուրընտիր մրգերի ու պտուղների բազմապիսի շարքերում։ Քաղցրահյութ նուռը՝ հայկական արևով ջերմացած ու սառնորակ ջրով հասունացած, Հայաստանի այցեքարտերից է։
Նռան գինու պատրաստման համար Իջևանի գործարանում մշակված է հատուկ նուրբ տեխնոլոգիա, ինչի շնորհիվ նուռը պահպանում է համային և բույրային սքանչելիության ողջ պաշարը։