«Արենի»-ն՝ հնեցված կարմիր կիսաքաղցր գինի է` պատրաստված հայկական շիկահողից ծնունդ առած հատընտիր խաղողի Արենի տեսակից:
Խաղողի այս տեսակն աճում է Արենիի հայտնի քարանձավի մերձակայքում, որտեղ պեղումների արդյունքում հայտնաբերվել է աշխարհի ամենահին գինու արտադրամասը:
Գինին հայտնի է վառ և գրավիչ կարմիր գույնով, իսկ հնեցման շնորհիվ այն ձեռք է բերում ապշեցուցիչ համ: Համադրելի է աղանդերների հետ: