«Վանուհի» օրդինար կոնյակը հայկական լեռներից, անապակ ջրից և բարեբեր հողից սերված ինքնատիպ կոնյակ է։
«Վանուհի»-ն հայկական կանացի անուն է, որն առաջացել է պատմական Վան քաղաքի անունից: «Վանուհի» կոնյակն ընդգրկում է լեռնային թարմ ծաղիկների անզուգական բույրը: Այն ունի շատ նուրբ և ներդաշնակ համ:
«Վանուհի» կոնյակը հրաշալի է ինչպես սառը կոկտեյլներ պատրաստելիս, այնպես էլ մաքուր վիճակում վայելելիս։ Կոնյակը կարելի է նաև մատուցել մրգերի հետ: