«Նեմրութ» կոնյակն իր անվանումն ստացել է պատմական Նեմրութ սարի անունից։ 20-ամյա պատմակերպ ու փառապանծ «Նեմրութ» կոնյակը հիմք է դրել Իջևանի՝ կոնյակների երկարամյա հնեցմամբ յուրահատուկ տեսականու ստեղծմանը։ Հոյակերտ «Նեմրութ» 20-ն իր ուրույն և առանձնահատուկ տեղն ունի Իջևան բազմապիսի կոնյակների շարքերում։
«Նեմրութ»-ի կուպաժում օգտագործվել է շուրջ 15 հատուկ ընտրված տեսակի սպիրտ, որոնք կոնյակին հաղորդում են ընկույզի, սալորի և տանձի անկրկնելի համ՝ ընդգծելով վերջինիս հետհամային հաճելի նրբերանգները։
«Նեմրութ» կոնյակի թնդությունը 40% է․ այն շշալցվում է 0,5լ և 0,7լ տարողությամբ ապակյա շշերում։