10 տարի հնեցմամբ այս կոնյակը պատրաստվում է Տավուշի և Արմավիրի մարզերի խաղողագործական շրջաններում աճեցված անուշահամ խաղողի Կանգուն, Ռկացիթելի, Բանանց սորտերի տեսակավորված բերքից։ Նրբահամ այս կոնյակը կաղնե տակառներում հնեցված սպիրտների յուրահատուկ կուպաժից է:
«Իջևան» 10-ին բնորոշ է մուգ ծղոտագույն թափանցիկություն: Համն արտացոլում է կաղնեփայտի, շոկոլադի, վանիլի, չրերի ներդաշնակ և հագեցած համադրություն, որն առանձնանում է հետհամային ինքնատիպ երանգներով՝ ընդգծելով շոկոլադի և նարնջի անզուգական միաձուլումը։