3 տարի հնեցմամբ այս կոնյակը պատրաստվում է Տավուշի և Արմավիրի մարզերի խաղողագործական շրջաններում աճեցված անուշահամ խաղողի Կանգուն, Ռկացիթելի, Բանանց սորտերի տեսակավորված բերքից։ Նրբահամ այս կոնյակը կաղնե տակառներում հնեցված սպիրտների յուրահատուկ կուպաժից է:
«Իջևան» 3-ին բնորոշ է սաթագույն թափանցիկություն: Համն արտացոլում է կաղնեփայտի և ծաղկային նուրբ համադրություն, որն առանձնանում է հաճելի քաղցրությամբ, կաղնեփայտի և մրգային երկար պահպանվող ներդաշնակ համային փնջով: