Հայկական արգասաբեր բնությունը լի է անուշահամ մրգերով և պտուղներով։ Հատընտիր թութն էլ լեռնային Հայաստանի այցեքարտերից է։ Թթի մրգային օղին եռակի թորմամբ պատրաստված օղի է: Պատրաստվում է թթի հասուն ու քաղցր պտուղներից։ Թթի մրգային օղիները թողարկվում են փայտե տակառիկներում, որոնք այս հանճարեղ օղին դարձնում են նաև հիանալի նվեր: Թթի օղին սառը վիճակում, սառը բաժակից խմելն իսկական վայելք է։ Այս օղին ինքնատիպ է իր հրապուրիչ բույրով և նրբահամ ու հարուստ թթի համով, որը գրավում է յուրաքանչյուրին։