Իջևան «Սարգոն»-ն այսպես է կոչվում լեգենդար ասորական թագավոր Սարգոն 2-րդի պատվին: Իր իշխանության օրոք նա զգալիորեն ընդլայնել է իր երկրի սահմանները և մեծ նվաճողի համբավ ձեռք բերել: Թագավոր Սարգոն 2-րդը առանձնակի սեր է ունեցել խաղողի և գինու նկատմամբ՝ ասելով․ «Խաղողի ողկույզները կախված էին թափվող անձրևի նման, իսկ գինին հոսում էր գետի պես»:
Գինին պատրաստվել է ՀՀ տարբեր խաղողագործական շրջաններում աճեցված խաղողի Ռկածիթելի, Կանգուն և Ոսկեհատ սորտերի տեսակավորված բերքից: Գինին ծղոտագույն է ՝ դեղնավուն երանգով: Առանձնանում է հասած խնձորի և նուրբ ծաղկային բույրով: Համի մեջ արտահայտվում են արևադարձային հաճելի երանգներ:
Գինին խորհուրդ է տրվում մատուցել սպիտակ մսից պատրաստված ուտեստների , հնեցված պանրի և մրգային աղանդերների հետ: