Իջևան «Հին բերդ» կիսաչոր գինին նրբահամ վարդագույն գինի է։ Այս գինին առանձնանում է համում՝ թավշյա տտիպությամբ, պտղային, հատապտղային արտահայտված հարուստ փնջի արտացոլմամբ։
«Հին բերդ» վարդագույն գինին այն վայելողին փոխանցում է թարմության հաճելի զգացողություն՝ այն հատկապես ցանկալի դարձնելով տարվա տաք եղանակներին:
Գինին խորհուրդ է տրվում մատուցել ձկնամթերքների, մսային ուտեստների և պանրի տեսականու հետ: