«Իջևան» սպիտակ կիսաքաղցր գինին պատրաստվում է ՀՀ տարբեր խաղողագործական շրջանների հայկական շիկահողից ծնունդ առած հատընտիր խաղողի Լալվար և Ռքածիթելի տեսակներից:
Գինին ծղոտագույն է ՝ դեղնավուն երանգով: Առանձնանում է հասած խնձորի և նուրբ ծաղկային բույրով: Համի մեջ արտահայտվում են արևադարձային հաճելի երանգներ:
Գինին խորհուրդ է տրվում մատուցել սպիտակ մսից պատրաստված ուտեստների , հնեցված պանրի և մրգային աղանդերների հետ: