Իջևան «Նազելի» քաղցրահամ և անուշաբույր աղանդերային գինին պատրաստվում է հայկական շիկահողից ծնունդ առած հատընտիր խաղողի Հաղթանակ տեսակից։
Այս հիասքանչ աղանդերային գինին ունի վառ, հյութալի և մնայուն գույն ու համ: Պատրաստվելով խաղողի Հաղթանակ տեսակից` «Նազելի» աղանդերային գինին ունի հասուն հատապտուղների, վանիլի և չրերի բույրի հետ հավասարակշռված համ:
«Նազելի»-ն ունի երկար մնայուն համեմունքային համ, որը հրաշալիորեն համադրվում է աղանդերների, մրգերի և պանրի տեսականու հետ: