«Իջևան» կարմիր կիսաքաղցր գինին պատրաստվում է ՀՀ տարբեր խաղողագործական շրջանների հայկական շիկահողից ծնունդ առած հատընտիր խաղողի տեսակներից։ Կիսաքաղցր գինիները Հայաստանի մարգարիտներից են: Դրանք յուրահատուկ են միայն այս տեղանքում աճող խաղողի տեսակների և պտուղների հասունացման համար կատարյալ արևի շնորհիվ:
«Իջևան» կարմիր կիսաքաղցր գինին առանձնանում է ջերմացնող համով, դյութող բույրով և ինքնատիպ երանգով։