Նորություններ

«Որակի նշան» մրցանակաբաշխություն

2021 թվականի Դեկտեմբերի 19-ին Իջևանի գինու, կոնյակի գործարանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում մասնակցեց «Որակի նշան» 2021 պատվավոր մրցանակաբաշխությանը։

Մրցանակաբաշխության ժամանակ Իջևանի գինու, կոնյակի գործարանը, Փորձագիտական ուսումնասիրությունների, լաբորատոր ստուգումների և դեգուստացիայի արդյունքում, արժանացավ «Որակի նշան» մրցանակին։

Այս մրցանակը հերթական անգամ փաստում է մեր՝ Իջևանի գինու, կոնյակի գործարանի մանրակրկիտ և բարձրակարգ աշխատանքի մասին։ «Որակի նշան» այդչափ պարտավորեցնող և ոգևորող մրցանակը մեր գործարանի յուրաքանչյուր աշխատակցի՝ աշխատանքի պատասխանատու, պրոֆեսիոնալ և բանիմաց մոտեցման վկայությունն է։

Շնորհակալ ենք մեր բոլոր աշխատակիցներին և սպառողներին՝ լավագույն գինիները, կոնյակները, օղիներն ու պահածոներն ընտրելու համար։