
Մեր Մասին
Իջևանի գինու, կոնյակի գործարանը Հայաստանի առաջին գինեգործարաններից է: Հիմնադրվել է 1951 թվականին Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ Աղստև և Սպիտակ ջուր գետերի հովտում։ Իջևանը շրջապատված է լեռներով՝ պատված սաղարթախիտ անտառներով, որոնց տեղ-տեղ փոխարինում են ալպիական մարգագետինները։ Նման բարենպաստ աշխարհագրական դիրքն ու կլիմայական հիասքանչ պայմանները էլ ավելի յուրահատուկ են դարձնում գործարանի արտադրանքը։
2005 թվականին գործարանը ձեռք է բերվել գործարար Է. Լ. Եղիազարյանի կողմից և ենթարկվում է բեկումնային փոփոխությունների: Վերջին տարիներին վարած առավել ճկուն քաղաքականության շնորհիվ հզորացվել է արտադրությունը, բազմապատկվել է գործարանի արտադրանքի տեսականին՝ հասնելով շուրջ երեսուն տեսակի: Մասշտաբային ներդրումներ են կատարվել նաև գործարանի վերանորոգման, նորագույն տեխնոլոգիաների և սարքավորումների ներդրման, խաղողի սեփական այգիների հիմնման, գիտական աստիճան ունեցող և արտասահմանում կրթություն ստացած մասնագետներով համալրման ուղղություններով։ Այս ամենը թույլ է տալիս գործարանին քայլել ժամանակին և գիտությանը համընթաց:
Գործարանը արտադրում է բարձրորակ կոնյակներ, խաղողի և մրգային գինիներ, փրփրուն գինիներ, օղիներ, հյութեր և պահածոների մեծ տեսականի: Գործարանի գինիներից առավել հայտնի են «Մխիթար Գոշ», «Սարգոն», «Իջևան կարմիր», «Իջևան սպիտակ», «Արենի», «Իջևան ընտրովի», «Սափոր» և այլ խաղողի գինիները։
Գերազանց համի գաղտնիքը
Այսօր խաղողի այգիներն ընդգրկում են ավելի քան 300 հեկտար հողատարածք: Այգիները գտնվում են Արարատյան դաշտավայրում: Խաղողի սորտերի ընտրման և մշակման գործընթացին մասնակցում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի փորձառու մասնագետները:
Գործարանը խաղողն ընդունում է հիմնականում Տավուշի մարզից: Արարատյան դաշտավայրի հողը և կլիմայական բարենպաստ պայմանները հնարավորույթուն են տալիս ստանալու յուրահատուկ բույրով կոնյակներ և հիասքանչ նրբահամ գինիներ:

Առաքելություն
Ստեղծել յուրօրինակությամբ աչքի ընկնող ապրանքատեսականի և ամբողջ աշխարհին ներկայացնել հայկական արտադրանքը՝ արժևորելով վերջինիս որակային ինքնատիպ հատկանիշներն ու պահպանելով դարակազմիկ ավանդույթները։
Արժեքներ
Մենք պատասխանատու ենք մեր արտադրանքի որակի, ինչպես նաև հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների առջև պարտավորությունների կատարման, կորպորատիվ չափանիշների հետևողականության, ռեսուրսների օգտագործման խնայողության և էկոլոգիապես մաքուր միջավայրի ստեղծման ու պահպանման համար:
Ընկերության հաջողության հիմնական գրավականը փորձառու և գրագետ մասնագետների նվիրված աշխատանքն է։ Թիմային աշխատանքը հնարավորություն է տալիս հասնել բարձր արդյունքների: Գործարանի աշխատակազմը միավորված է մեկ համընդհանուր գաղափարի շուրջ՝ զարգացնել հայկականն ու ստեղծել անթերի արտադրանք։
Մենք մշտապես զարգացնում ենք մեր արտադրանքը՝ ավելացնելով խաղողի այգիների և դաշտերի ծավալն ու տարածքը, ներդնելով նոր սարքավորումներ, որոնք թույլ են տալիս արագացնել արտադրական գործընթացն ու արդյունավետ դարձնել թիմի աշխատանքը։
Իջևանի գինու, կոնյակի գործարանը հանդիսանում է հասարակության մի մասը։ Ընկերությունը բաց է իր գործընկերների, հաճախորդների և աշխատակիցների առաջ։ Մենք ձգտում ենք առավելագույնս օգտակար լինել Ձեզ՝ տրամադրելով լիարժեք տեղեկություններ գործարանում ընթացող աշխատանքների վերաբերյալ։ Մենք բարձր ենք գնահատում Ձեր վստահությունը։ Հետեևաբար, եթե Դուք ունեք որևէ հարց ընկերության աշխատանքների և արտադրանքի վերաբերյալ, ապա կարող եք դրանք ուղղել հետադարձ կապի միջոցով։