Նորություններ

6-րդ միջազգային բժշկական համագումար

Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի կազմակերպած 6-րդ Հայկական Միջազգային Բժշկական Համագումարի շրջանակում վերջին զեկույցները ներկայացվեցին Իջևանի գինու, կոնյակի գործարանում։ «Գինու պատմություն» և «Էնոթերապիա․ Միֆ թե՞ իրականություն» զեկույցները ներկայացրին Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիա ՀԿ նախագահ, բ․գ․դ․, պրոֆեսոր Սամվել Հովհաննիսյանը և Ներքին հիվանդությունների հայկական ասոցիացիա ՀԿ նախագահ, թերապևտ, սրտաբան Լամարա Մանուկյանը։