Նորություններ

Վահագն Խաչատուրյանը՝ Իջևանի գինու, կոնյակի գործարանում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Իջևանի գինու, կոնյակի գործարան: Նախագահը շրջել է գործարանի մառաններում, արտադրամասերում, ծանոթացել է ընկերության արտադրական ծավալներին, արված ներդրումներին, ինչպես նաև զարգացման հեռանկարներին: Գործարանի ղեկավարության հետ երկրի նախագահը քննարկել է գործարանի զարգացման, միջազգային շուկայում ներկայացվածության, արտահանման շուկաների ընդլայնման, աշխարհում հայկական գինիների ու կոնյակների ճանաչելիության վերաբերյալ հարցեր: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հին գինիների մառանում 1973 թ-ի բերքից պատրաստված և 50-ամյա հնացում ունեցող գինու տակառի վրա գրառում է արել` «Երկիր շենացնողները միշտ հաջողակ են լինում։ Ամենայն հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ»։