Իջևանի գինու-կոնյակի գործարանը հանդիսանում է գինիների, կոնյակների և պահածոների ամենահաջողակ արտադրողներից մեկը Հայաստանում


IJEVAN-Ի ՄԱՍԻՆ


Իջևանի գինու-կոնյակի գործարանը Հայաստանի առաջին գինեգործարաններից է և հիմնադրվել է 1951 թ.` Արարատ տրեստին և Երևանի շամպայն գինիների գործարանին կոնյակի և շամպայնի գինենյութ մատակարարելու նպատակով: 2005 թ. շրջադարձային էր Իջևանի գինու գործարանի համար, երբ այն ձեռք բերվեց գործարար Է. Լ. Եղիազարյանի կողմից և բեկումնային փոփոխությունների ենթարկվեց:

Մասշտաբային ներդրումներ կատարվեցին գործարանի վերանորոգման, արտադրության ընդլայնման, նորագույն տեխնոլոգիաների և սարքավորումների ներդրման, խաղողի սեփական այգիների հիմնման, գիտական աստիճան ունեցող և արտասահմանում կրթություն ստացած մասնագետներով համալրման ուղղությամբ` թույլ տալով գործարանին քայլել ժամանակին և գիտությանը համընթաց:





Գինեգործությունը, որպես արվեստ…


Մեր գործարանի ինքնագիրն էհամարվում ընտրովի կարմիր եւ սպիտակ գինիները: Նրանք պատրաստվում են բացառապես խոշոր եւ առողջ խաղողի հատիկներից, որը գինուն տալիս է ճանաչելի ու զարմանալի համ: Մեր կարմիր եւ սպիտակ գինիների կուպաժը Հայաստանի լավագույն գինեգործների տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն է:




Արվեստից ծնված հաճույք


Յուրաքանրյուր «Իջեւան» կոնյակ ընդգրկում է իր մեջ մի փոքր պատմություն: մեր սեփական խաղողի այգիներից ձեռք բերված Կոնյակի սպիրտը, անցնում է կրկնակի թորում: Բայց դա դեռ վաղ է անվանել կոնյակի առջևում հնեցման երկար փուլեր կան:



Ժամանակի համեղ մեքենա


պատրաստվում են միայն բնական բաղադրիչներից: Այս բաժնում ներկայացված են մեր չրերը, ջեմը, կոմպոտները, հյութերը, նեկտարները, թթու և պահածոյացված բանջարեղենը, որոնց համը կարթնացնեն մայրիկների եւ տատիկների պատրաստած պահածոնրի համի հուշերը



Ինչպես անմահացնել համը


Մեր գործարանն առաջարկում է հոնի, թթի և ծիրանի դիստիլյատներ: Դիստիլյատները նման են տորթի համեղ պատառի` «Իջևան» անունով:












ՈՐԱԿԸ ԵՎ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ


2013 թվականին Իջևանի գործարանը ներդրել է սննդամթերքի անվտանգության համակարգեր` ISO 22000:2005 և ՎՎՀԿԿ (HACCP): 2014 թվականին մենք ստացել ենք «Top Ten Awards»-ի ոսկե գավաթը որպես տարածաշրջանի ալկոհոլային ըմպելիքների արտադրության ոլորտում լավագույն ընկերություն: 2015 թվականի հոկտեմբերին` «Համազգային վստահություն» միջազգային մրցույթ Հայաստանում:

Մեր գործարանը հանդիսանում է միակ ձեռնարկությունը գինեգործության ոլորտում, որն արժանացել է «Որակը բարձր է գնից» անվանակարգին, «ArmProd EXPO 2015» ցուցահանդեսում բարձրորակ արտադրանքի համար մեր գործարանն արժանացել է ոսկե մեդալի: